Karevorinfo  Իրադարձություններ  275

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ

21:20 ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:

Նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին: Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին ներկայացրեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: Որպես առաջնահերթություն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ Գլխավոր քարտուղարը շեշտեցին ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը: