Karevorinfo  Իրադարձություններ  254

Երևանի և Ստեփանակերտի ավագանիների անդամները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

20:30 ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Երևանի և Ստեփանակերտի ավագանիների անդամները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքային այցով Երևանում գտնվող` Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները Երևանի գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Երևանի ավագանու անդամները, ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ նշել են, որ Երևանը շարունակելու է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ստեփանակերտին՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները քաղաքում վերացնելու գործում:

Ստեփանակերտի ավագանու անդամներն իրենց հերթին նշել են, որ հետպատերազմյան այս փուլում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու աջակցության ծրագրերի իրականացումն առավել քան կարևոր է և անհրաժեշտ: