Karevorinfo  Իրադարձություններ  286

Թալիշում կրկին ականի վրա ադրբեջանցի է պայթել

16:40 ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Թալիշում կրկին ականի վրա ադրբեջանցի է պայթել

Արցախի Թալիշ գյուղում, որը ներկայում ադրբեջանական վերահսկողության ներքո է, կրկին ականի վրա պայթելու հետևանքով ադրբեջանցի է մահացել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տերտերի շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ փետրվարի 18-ին ժամը 18։00-ի սահմաններում Բահթիյար Մահմուդովն ու նրա հարազատ Էլշան Աբբասովը «Նիվա» մակնիշի մեքենայով Թալիշ գյուղում պայթել են ականի վրա։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տարածք այցելած քաղաքացիները դուրս են եկել մեքենայից, Մահմուդովը ոտքը դրել է ականին ու պայթել։ Նշանակվել է փորձաքննություն, Աբբասովը ներագրավվել է որպես վկա։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ Արցախյան պատերազմի ավարտից հետո պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախի գրավված շրջաններում ականի վրա պայթելու հետևանքով ադրբեջանցի զինվորականներ ու քաղաքացիական անձինք են մահանում կամ վիրավորվում։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի ի վեր հետո 5 զինծառայող, 9 քաղաքացիական անձ է զոհվել ականի վրա պայթելու հետևանքով, 52 զինծառայող և 8 քաղաքացիական անձ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։

Էմմա Չոբանյան