Karevorinfo  Իրադարձություններ  171

ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել ընդդեմ բելառուս պաշտոնյաների

11:55 ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել ընդդեմ բելառուս պաշտոնյաների

ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 43 քաղաքացու հանդեպ՝ ցուցարարների ու լրագրողների հանդեպ բռնաճնշումներ կիրառելու համար, գրում է Aljazeera-ն։

ԱՄՆ պատժամիջոցների մասին ասվում է պետքարտուղար էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ նոյեմբեր ամսին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրած երկու լրագրողներ դատապարտվել են ազատազրկման։

Լեհաստանի կողմից ֆինանսավորվող «Բելսատ» հեռուստաընկերության լրագրողներ 27-ամյա Բախվալավան և 23-ամյա Դարիա Չուլցովան դատապարտվել են երկու տարվա ազատազրկման ՝ բողոքի ակցիան լուսաբանելու համար։

Բլինքենի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ շարունակում է մտահոգված մնալ խաղաղ ցուցարարների, դեմոկրատամետ ակտիվիստների ու լրագրողների հանդեպ Լուկաշենկոյի վարչակազմի կողմից շարունակվող բռնաճնշումների կապակցությամբ։

Միացյալ Նահանգներ մուտքը սահմանափակող պատժամիջոցները տարածվում են «արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապահ մարմինների ղեկավարների և շարքային աշխատողների վրա, ովքեր ձերբակալել և բռնության են ենթարկել խաղաղ ցուցարարներին», – ասված է Բլինքենի հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան