Karevorinfo  Իրադարձություններ  261

Թուրքիան ու Հունաստանը կրկին վիճում են ծովում․ Անկարան հետազոտական նավ է ուղարկել Էգեյան ծով

21:10 հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Թուրքիան ու Հունաստանը կրկին վիճում են ծովում․ Անկարան հետազոտական նավ է ուղարկել Էգեյան ծով

Հունաստանը բողոք է հայտնել Թուրքիային Էգեյան ծով հետազոտական ​​նավ ուղարկելու պատճառով, ինչը Աթենքն անվանել է ավելորդ քայլ, քանի որ ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու դաշնակիցները ձգտում են վերականգնել բանակցությունները վաղեմի տարածքային վեճերի կարգավորման համար , գրում է Reuters-ը։

Այս շաբաթ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ Cesme  հետազոտական նավը հիդրոգրաֆիական հետազոտություն կիրականացնի փետրվարի 18-ից մարտի 2-ը միջազգային ջրերի տարածքում, որտեղ երկու կողմերն էլ ունեն պոտենցիալ շահեր, նշում է բրիտանական տեղեկատվական գործակալությունը։

«Դա ավեորդ քայլ է, որը չի նպաստում դրական տրամադրություններին»,-հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոս Տարանտիլիսը։

Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ Հունաստանի ԱԳՆ-ն բանավոր բողոք է ուղարկել Անկարային ` հավելելով, որ այսպես կոչված NAVTEX ծանուցումները թուրքական կողմից «անօրինական» են, քանի որ դրանք ուղարկվել են «նման իրավասություն չունեցող» սուբյեկտի կողմից:

Հնգամյա դադարից և ամիսներ տևած լարվածությունից հետո Թուրքիայի և Հունաստանի միջև Արևելյան Միջերկրական ծովում և Էգեյան ծովում էներգառեսուրսների շուրջ վեճերից հետո, երկու երկրների պաշտոնյաները հունվարի 25-ին հանդիպեցին Անկարայում ՝ քննարկելու ծովային տարածքների սահմանազատումը: Արդեն փետրվարի սկզբին Ստամբուլում կայացած հաջորդ հանդիպումը տևեց մի քանի ժամ, որից հետո երկար տարիների մի շարք տարաձայնություններ ունեցող կողմերը պայմանավորվեցին կրկին հանդիպել Աթենքում:

Տաթև Ֆռանգյան