Karevorinfo  Իրադարձություններ  235

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

17:55 հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Նշվել է, որ առաջնահերթ են միասնական խոշոր նախագծերի իրագործումը էներգետիկայի ոլորտում։

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ քննարկումները շարունակվել են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման համատեքստում։ Կողմերը գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Սիրիային ու Լիբիային առնչվող մի շարք հարցեր։

Էմմա Չոբանյան