Karevorinfo  Իրադարձություններ  462

Ընկերնե՛ր, կարո՞ղ է արտոնյալ եք․ էս կառավարության համար չի կարելի պաշտոնյային վիրավորել, իսկ մարդիկ իրար կարող են․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:35 հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Ընկերնե՛ր, կարո՞ղ է արտոնյալ եք․ էս կառավարության համար չի կարելի պաշտոնյային վիրավորել, իսկ մարդիկ իրար կարող են․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ

-Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջարկում է քրեականացնել պաշտոնյային վիրավորելը հանրայնորեն։ Նախագիծը, որ մշակել է Դատախազությունը, երեկվանից շրջանառվում է e-draft-ում։ Ինչպե՞ս է այսպիսի բան հնարավոր «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում։

-Ես նոր եմ ծանոթացել այդ նախագծին։ Եթե մի քիչ խորը մտածենք՝ այն բնութագրում է կառավարող ուժի երկուսուկես տարի վարած քաղաքականությունը։ Այդ մարդիկ օրենքն ընդունում են միայն իրենց համար, այսինքն՝ եթե կա իրենց առնչվող խնդիր, իրենք օրենքն ընդունում են, երբ որ կա օրենքը փոխելու հանրային պահանջ կամ օրենքը վերանայելու խնդիր, դա իրենց համար միևնույնն է։ Դրա վառ օրինակն է այս օրենքը։ Ինչո՞ւ․ եթե հիշում եք՝ «Ռեստարտ» նախաձեռնության երիտասարդներին հանրային դաշտում սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու հետ կապված այդ մարդիկ տարբեր ատյանների դիմեցին, ոչ մի պատասխան չեղավ, և հետո իրենք որոշեցին պատժել հայհոյողին ու նետել աղբամանը։ Դատարանում է հիմա գործը և մարդ առևանգելու քրեական պատիժ է սպասվում։ Դրա վերաբերյալ կառավարող ուժը ոչ մի քայլ, ոչ մի արձագանք, ոչ մի գնահատական չտվեց։

-Ի՞նչ պետք է աներ կառավարող ուժը։

-Պիտի հանրային քննարկման օրակարգ դարձներ և հանրային վիրավորանքի համար ինչ-որ մի ձևով որոշեին քաղաքացիներին պաշտպաներ նման քայլից, եթե կա այդպիսի ցանկություն։ Այդպիսի վերաբերմունքը ցույց տվեց, որ նման ցանկություն չկա իրենց կողմից, հետևաբար ստացվում է՝ կա՛մ պիտի քաղաքացիները, ինչպես արտասահմանյան շատ երկրներում, հայհոյանքին պատասխանեն ուղղակի հայհոյանքով, այսինքն՝ սովորական դառնա այդ հայհոյանքը, ինչպես ՌԴ-ում է, կա՛մ պիտի սկսեն ինքնադատաստան տեսնել, որ մինչ այդ հայհոյողները հասկանան՝ իրենց կարող են սպանել հայհոյանքի համար և այդ պրոցեսը կանգ առնի։ Ժամանակը ցույց տվեց, որ կառավարող ուժն այդպես չի մտածում, և երբ Ալեն Սիմոնյանը հայհոյանքի համար մտել է վիճաբանության մեջ, նախ՝ այդ մարդու, ով հայհոյել է, նրա հետ կապված արդեն գործ էր հարուցվել, և երկրորդ՝ շատ արագ օրենք ընդունվեց, որը պաշտպանում է ոչ թե քաղաքացիներին, այլ պաշտոնյաներին։ Հասկանո՞ւմ եք, այսինքն՝ այս կառավարության համար կարող են մարդիկ իրար վիրավորել, իրար զրպարտել, բայց պաշտոնյաներին չի կարելի։ Ինչո՞ւ ընկերներ, կարո՞ղ է՝ արտոնյալ եք։

-Ինչո՞վ է առավել կառավարող ուժն իշխանության տեր շարքային քաղաքացիներից, որոնց վիրավորելն ընդամենը փող արժե, իսկ իշխանությանը վիրավորելը՝ քրեական պատիժ։

-Ես հենց դրա համար էի ասում՝ իրենք համարում են՝ արտոնյալ են, քան այն քաղաքացիները, ովքեր պետական պաշտոն չեն զբաղեցնում։ Դա անընդունելի է։

-Գաղափարը՝ քրեականացնել վիրավորանքը, ժողովրդավարակա՞ն մոտեցում է։

-Ո՛չ, ես համարում եմ, որ դա սխալ մոտեցում է, և դարձյալ սա հնարավորություն է տալիս ընտրովի արդարադատության։ Այսինքն՝ վիրավորանքը և հայհոյանքն այնքան լայն հասկացություն են, որ ասել, թե որտեղ է սկսվում վիրավորանքը և որտեղ է այն ավարտվում, շատ դժվար է։

-Այս օրենքը դիտարկենք քաղաքական պայքարի տեսանկյունից Հայաստանում քաղաքական մշակույթն այնպիսին է, որ վիրավորանք լսում ենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շուրթերից։ Չի՞ ստացվում, որ իշխանությունն ու ընդդիմությունը հայտնվում են անհավասար վիճակում իշխանության ներկայացուցիչները կարող են վիրավորանք տեղալ ընդդիմադիրների հասցեին և վճարել գումար, իսկ եթե իշխանությանը վիրավորեն ընդդիմադիրները, քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել։ Սա ի՞նչ է նշանակում։

-Բոլոր տեսանկյուններից սա աբսուրդ է։

-Օրերս էլ իշխանությունը վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը դարձրեց 5 և 10 միլիոն դրամ։ Բացի այդ, իշխանական պատգամավորները առաջարկում են ԶԼՄ-ներին արգելել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին հղումով հրապարակումներ անել։ Սրանք լա՞վ կարգավորումներ են, թե՞ ավտորիտարիզմի տանող քայլեր։

-Շատ անհասկանալի է իրականում, թե ինչպես կզարգանա, որովհետև այդ օրենքը ոչ թե իդեալական, այլ նույնիսկ մոտ չէ բավարարին։ Դժվար է լինելու այդ օրենքներով հստակ կարգավորել՝ այլևայլ մեկնաբանությունների առիթ չտալու համար, և որպեսզի չգնահատվի այդ պատիժը որպես հետապնդում, որովհետև հայհոյանքի և վիրավորանքի սահմանագիծը շատ հարաբերական է։ Հիմա եթե սեռական բնույթի հայհոյանք են գրում ֆեյսբուքում և, ենթադրենք, առաջին ու վերջին տառն են գրում՝ արանքում աստղանիշեր, հիմա դա ընկալելի՞ է որպես հայհոյանք, թե՞ չէ, եթե չէ, ապա քանի՞ տառի բացակայությունն է ընկալելի և քանիսի՞ դեպքում է որպես հայհոյանք ընկալվելու։ Միայն օրենք ընդունելով չի, դրա աշխատելու համար պետք են նաև հստակ ձևակերպումներ։ Մենք չունենք ձևակերպումներ այդ առումով, և դա բերելու է տարբեր մեկնաբանությունների հանրային դաշտում, իսկ կառավարող ուժի վերաբերյալ՝ կախված նրանից, թե ինչ ուժ կլինի և ինչպես կցանկանա օգտագործել այդ օրենքը, կարող է նաև քաղաքական հետապնդումների պատճառ դառնալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան