Karevorinfo  Իրադարձություններ  275

Շուտով ռուսական զորքը կհայտնվի Շուշիում․ Ալիևը հլու-հնազանդ Մոսկվայի հրահանգներն է կատարում․ Հայկ Դեմոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:50 հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Շուտով ռուսական զորքը կհայտնվի Շուշիում․ Ալիևը հլու-հնազանդ Մոսկվայի հրահանգներն է կատարում․ Հայկ Դեմոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Հայկ Դեմոյանի հետ

-Պարո՛ն Դեմոյան, Արցախում առաջարկում են ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու։ Որպես պատճառաբանություն նշվում է խաղաղապահների ներկայությունը և նրանց հետ շփվելու անհրաժեշտությունը, սակայն պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանի նամակը Պուտինին՝ ցարական Ռուսաստանի և Արցախի համատեղ անցյալի հիշեցումով, Հարությունյանի կողմից Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահներին դեմարշը՝ չհանդիպելը, արդյո՞ք չի բացահայտում Արցախի՝ ՌԴ-ի իշխանության տակ անցնելու միտումը։

-Եթե լեզվի վերաբերյալ այդ որոշումը դիտում ենք որպես գլխավոր ուղերձ՝ միգուցե, բայց ես չեմ կարծում՝ այստեղ ճիշտ և սխալ որոշման հարց է, որովհետև գլխավոր հարցը մնում է արցախահայության՝ որպես այդ տարածաշրջանի հիմնական բնակչություն ապահովելու գերագույն գլխավոր նպատակը։ Մնացյալ հարցերը, իմ կարծիքով, ածանցյալ են։

եզուն արժանապատվության համատեքստում էլ է դիտարկվում, այդպես չէ՞։

-Եթե մենք դնում ենք պետական լեզու․․․ ես խնդիր տեսնում եմ, այո՛, որովհետև դա արցախահայությունն է։ Երբեմն պաշտոնական հայտարարություններում ասում են՝ Արցախի ժողովուրդ, ո՛չ, չկա Արցախի ժողովուրդ, կա հայ բնակչություն, որն ապրում է Արցախ երկրամասում, տվյալ դեպքում՝ Արցախի Հանրապետությունում, որտեղ 3․000 տարի շարունակ բնակչությունը եղել է հայկական։ Ուրեմն՝ մեր գերագույն նպատակը պետք է լինի այս տարածաշրջանում՝ 4․400 ք/կմ-ում հայախոս, հայկական բնակչություն ապահովելը, սա պետք է լինի մեր ռազմավարական նպատակը։ Ռուսերենի պարագայում ես խնդիր չեմ տեսնում, եթե այն դիտարկվի որպես հաղորդակցության լեզու, որովհետև կան խաղաղապահներ, բայց՝ ոչ պետական, պաշտոնական լեզու, որովհետև Արցախի Հանրապետությունն իր էությամբ հայկական է։ Ինչպե՞ս կարող է լինել մեկ այլ լեզու, երբ տեղաբնակները վերջին 30 տարում սովորել են հայկական դպրոցներում։ Այստեղ ես խզում եմ տեսնում։ Այսինքն՝ ոչ թե խնդիրը հակառուսական տրամադրություններ բորբոքելն է, այլ ինքնության ու արժանապատվության էլեմենտը կա։ Այդ մարդիկ պետք է լինեն հայ ինքնության կրողը, իսկ հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը լեզուն է։

-Անվտանգության խաթարված համակարգն արդյո՞ք պարտադրում է Արցախին առավել ինտեգրվել ռուսական քաղաքականությանը։ Նախաձեռնությունն առերևույթ գալիս է Արցախի խորհրդարանի պատգամավորներից, և մենք չգիտենք՝ սա ռուսակա՞ն պահանջ է եղել կամ առաջարկ, բայց, այդուհանդերձ, տեսանելի դաշտում արցախցի խորհրդարանականներն են բարձրացնում հարցը։ Այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստ պե՞տք է լինի այստեղ։

-Այստեղ ավելի լայն է խնդիրը․ քաղաքական վերնախավ կոչվածի՝ Արցախում և Հայաստանում սարսափելի մարգինալացում ենք տեսնում, դա է ամբողջ խնդիրը, որտեղ չի դրվում գլխավորը՝ հիմնավորումներ որոշումներից առաջ, չկա երկարաժամկետ կանխատեսման, ծրագրավորման, պլանավորման մշակույթ, որը բնորոշ է պետականություններին։ Այսօր քննարկվում է Ստեփանակերտում ուղղափառ եկեղեցի կառուցելու հարցը, ես սա շատ բնական եմ համարում, որովհետև եթե կա ռուս ուղղափառ եկեղեցուն դավանող բազմահազար զինվորականություն, նորմալ եմ դա համարում։ Մենք էլ սփյուռք ունենք և մի քաղաքում նույնիսկ մի քանի եկեղեցի ունենք։ Սա չի քննարկվում։ Լեզվի պարագայում, ես կարծում եմ՝ սա վատ ժեստ կարող է լինել նույնիսկ, որովհետև այստեղ ավելի շատ ցույց ես տալիս քո թուլությունը, քան քո քաղաքական հոտառությունն ու ճկունությունը։

-Արցախի կարգավիճակի չհստակեցումն այս փուլում բացո՞ւմ է հեռանկար, ասենք՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու։ Թեև Լավրովն էկզոտիկ էր կոչել Արցախը ՌԴ-ի կազմ մտցնելու խոսակցությունը, սակայն Մոսկվայում պետք է, որ դեմ չլինեն դրան։

-Ի սկզբանե՝ դեռևս 1990-ականներին, Լաչինի միջանցքի մանդատը կամ վերահսկումը միշտ ռուսական կողմը տեսել է իր հսկողության ներքո։ Իհարկե, Լաչինի միջանցքը ենթադրում է ՀՀ-ի՝ 29․900 ք/կմ-ի և 4․400 ք/կմ-ոց ԼՂԻՄ սահմաններով Լեռնային Ղարաբաղի միջև կապը։ Հիմա ես կարծում եմ, որ ապագա պլանը․․․ սա ենթադրություն է, ես փաստեր չունեմ, ենթադրում եմ՝ Լաչինի միջանցքը կդառնա հենց բուն ԼՂ-ն՝ իր սահմաններով, տվյալ դեպքում՝ այն կլինի բուֆերային գոտի Ադրբեջանի և Հայաստանի միջև, այսինքն՝ փոքր Լաչինը դառնալու է ամբողջ ԼՂ-ն՝ որպես բուֆերային գոտի։ Իհարկե, ռուսական կողմն այս պահին խիստ սահմանափակ գոտում է տեղաբաշխված, նման զինուժը ծավալման անհրաժեշտություն ունի, նաև ստրատեգիական տեղաբաշխման խնդիր ունի բարձրադիր վայրում։ Շուշին չի կարող լինել ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ռուսական զինուժը լինի ավելի խոցելի։ Հետևաբար, ես կանխատեսում եմ, որ շուտով ինչ-որ առիթով, ինչ-որ պայմանավորվածությամբ կամ ինչ-որ մի միջադեպի հետևանքով ռուսական զինուժը կհայտնվի Շուշիում, և պետք է ենթադրել, որ շատ կարճ ժամանակահատվածում ընդհուպ մինչև իրանական սահման կծավալվեն, այսինքն՝ Հադրութի բուն տարածաշրջան։

-Կա տեսակետ, որ եթե Ադրբեջանը չգրավեր Շուշին, չէր համաձայնելու կանգնեցնել պատերազմը։ Գիտենք՝ ինչպես են պատմությունը կեղծելով միֆականացրել, թե Շուշին ադրբեջանական մշակութային կենտրոն էր և այլն, և հիմա, երբ արդեն գրավել են Շուշին՝ մեծ գին վճարելով զոհերի տեսքով, ինչպե՞ս է հնարավոր ռուսական զորքերի հայտնվելը Շուշիում, այսինքն՝ նախ պետք է կոտրել Թուրքիայի և Ադրբեջանի դիմադրությունը։ Կարծում եք՝ կգնա՞ Ռուսաստանը դրան։

-Մեզանում թյուր կարծիք կա, որ Իլհամ Ալիևն ինքնուրույն քաղաքականություն է վարում։ Ո՛չ, նա հլու-հնազանդ իրականացնում է Մոսկվայից եկող բոլոր հրահանգները։ Չմոռանանք՝ բացի նրանից, որ Ալիևի ընտանիքի բազմամիլիարդավոր անձնական միջոցներ են ներդրված ռուսական տնտեսությունում, ինչը կախյալ և խոցելի է դարձնում Ալիևին և նրա ընտանիքին, Ալիևը լավ հրահանգներ կատարող է՝ ինչ նրան հրահանգեն, խելոք կկատարի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան