Karevorinfo  Իրադարձություններ  201

Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

19:00 հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը երկրի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել է որպես երկրի վարչապետի թեկնածու այն բանից հետո, ինչ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Sputnik-Georgia-ն։

«Այսօր կայացել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ժամանակ վարչապետի թեկնածուի մասին որոշում է ընդունվել։ Որպես կուսակցության նախագահ՝ իմ նախագահության հիման վրա քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել վարչապետի թեկնածու»,- ասել է Կոբախիձեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է factor.am-ը, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

Տաթև Ֆռանգյան