Karevorinfo  Իրադարձություններ  233

Ականազերծման աշխատանքներ են իրականացվել Կարմիր Շուկայում․ վնասազերծվել է 400 պայթյունավտանգ առարկա

11:40 հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Ականազերծման աշխատանքներ են իրականացվել Կարմիր Շուկայում․ վնասազերծվել է 400 պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծող վաշտի անձնակազմը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքներ է իրականացրել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի տարածքում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ականազերծման ընթացքում ռուս ականազերծողների կողմից վնասազերծվել է շուրջ 400 պայթյունավտանգ առարկա։ Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը տեղափոխվում ու ոչնչացվում են հատուկ կահավորված հրաձգարաններում։ Զինամթերքները, որոնք հնարավոր չեն տարհանել, ոչնչացվում են տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ կանոնները։

Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած սպառազինությունից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 շենք-շինություն, այդ թվում 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել ու ականազերծվել է 24453 պայթյունավտանգ առարկա։

Տաթև Ֆռանգյան