Karevorinfo  Իրադարձություններ  222

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

22:50 չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. գրում է ermenihaber-ը:

Ըստ հայտարարության՝ կողմերը շարունակում են կարևորել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցը, հավելելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Նրանք դատապարտել են Սիրիայի տարածքում շարունակվող իսրայելական բանակի ռազմական հարձակումները:

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին դեմ պայքարի հարցում։

Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը դատապարտել են Սիրիայի նավթի վաճառքից ստացված եկամտի ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը, դեմ արտահայտվելով օտարերկրյա միջամտությանը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին եւ դրսից դրա ավարտի վերջնաժամկետի պարտադրմանը:

Աստանյան ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպումը Սիրիայի հարցով տեղի կունենա Նուր-Սուլթանում՝ 2021 թվականի կեսերին: