Karevorinfo  Իրադարձություններ  167

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

20:40 չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, անդրադարձել Արցախում խաղաղապահ առաքելությանը, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի:

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր: