Karevorinfo  Իրադարձություններ  216

ՄԻԵԴ-ը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին

18:45 չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
ՄԻԵԴ-ը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանից պահանջել է ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը բանտարկվել էր «Իվ Ռոշեի» գործով փորձաշրջանը խախտելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավալնիի էջում տեղադրվել է նամակի պատճենը, որը դատարանից ստացել էր քաղաքական գործչի փաստաբան Օլգա Միխայլովան։ Փաստաթղթում ասվում է, որ ՄԻԵԴ-ը որոշել է ՌԴ իշխանություններին փոխանցել Նավալնիին ազատ արձակելու մասին պահանջ՝ առնվազն այնքան ժամանակով, որքան կպահանջվի Ստրասբուրգյան դատարանից ռուսական դատարանի որոշման դեմ բողոքի ուսումնասիրության համար։

ՄԻԵԴ-ը սա հիմնավորել է սեփական արարողակարգի, մասնավորապես 39-րդ կետի պահանջով։ Այն դատարանին իրավունք է տալիս կողմերից պահանջել ժամանակավոր միջոցների ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են բողոքի ադեկվատ քննության համար։ Մասնավորապես դատարանն իրավունք ունի նման պահանջ ներկայացնել, եթե դիմողի կյանքի կամ առողջության  համար վտանգ է տեսնում։

Տաթև Ֆռանգյան