Karevorinfo  Իրադարձություններ  195

Ալի Խամենեին Միացյալ Նահանգներից պահանջում է գործողություններ, ոչ բառեր

19:05 չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Ալի Խամենեին Միացյալ Նահանգներից պահանջում է գործողություններ, ոչ բառեր

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Միացյալ Նահանգներից պահանջում է «գործողություններ, ոչ բառեր», եթե ցանկանում է վերակենդանացնել 2015 թվականի միջուկային ծրագիրը աշխարհի գերտերությունների հետ, գրում է Reuters-ը։

Թեհրանը մինչև հաջորդ շաբաթ վերջնաժամկետ է սահմանել Բայդենի համար, որպեսզի սկսի չեղարկել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները, այլապես Իրանը կանի միջուկային գործարքը խախտելու իր ամենամեծ քայլը՝ արգելելով  ՄԱԿ-ի միջուկային դիտորդի ստուգումները:

«Մենք լսել ենք բազմաթիվ գեղեցիկ խոսքեր և խոստումներ, որոնք գործնականում չեն կատարվել և ձեռնարկվել են հակառակ գործողություններ: Բառերն ու խոստումները լավ չեն: Այս անգամ (մենք ուզում ենք-խմբ.) միայն հակառակ կողմի գործողությունները, և մենք նույնպես գործելու ենք», – հայտարարել է Խամենեին իր հեռուստատեսային ելույթում:

Բայդենը մտադիր է վերականգնել Իրանի հետ համաձայնագիրը, համաձայն որի՝ այն կդադարեցնի իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Սակայն Օբամայի վարչակազմի այս ձեռքբերումից Թրամփը հրաժարվել էր 2018 թվականին։

Տաթև Ֆռանգյան