Karevorinfo  Իրադարձություններ  428

Փաշինյանը` Գյումրին նորովի կառուցելու մասին, Սյունիքի 2 գյուղ դուրս է մնացել ծրագրերից. Լուրեր

15:30 չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Փաշինյանը` Գյումրին նորովի կառուցելու մասին, Սյունիքի 2 գյուղ դուրս է մնացել ծրագրերից. Լուրեր

Արցախի Ազգային ժողովում շրջանառվող նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Նախագծի վերաբերյալ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրել է, որ կա 2 տարբերակ. կա՛մ Արցախում ադրբեջաներենն է պաշտոնական լեզուն լինում, կա՛մ հայերենի հետ նաև ռուսերենն է լինում։

ԼՂ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում։ Այս մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ առցանց հանդիպմանը ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Խնձորեսկը, Քարահունջը գյուղերը դուրս են մնացել սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից, քանի որ երկուսի դեպքում էլ սահմանից մինչև բնակավայրի վերջին տունը ընկած հեռավորությունը սահմանված չափորոշիչից շատ է եղել։ Այս մասին այսօր հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա նշել է, որ ցանկը ճշգրտվում է, և Խնձորեսկն ու Քարահունջը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն ցանկում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակում, ու նշել է, որ պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է։ Փաշինյանի այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում գերիների հարազատների հետ։