Karevorinfo  Իրադարձություններ  219

ՌԴ-ում ձերբակալել են 19 իսլամիստի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

13:05 չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
ՌԴ-ում ձերբակալել են 19 իսլամիստի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի հարավում ձերբակալվել է 19 իսլամիստ, որոնք գրոհներ էին նախապատրաստել Հյուսիսային Կովկասում. հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հատուկ օպերացիաներ են անցկացվել Կարաչաևո-Չերկեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում ու Ռոստովի մարզում։ Ձերբակալվածները «Ատ-Տակֆիր վալ-Հիջրա» կազմակերպության անդամներ են եղել, որոնք ձգտում են ստեղծել խալիֆատ։ 19 մարդուց 10-ը կազմակերպիչներ են, մնացածը՝ ակտիվ մասնակիցներ։

«Բացի գաղափարախոսության պրոպագանդայից ու նոր կողմնակիցների հավաքագրումից, նրանք նախատեսում էին Հյուսիսային Կովկասի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ կատարել «Ատ-Տակֆիր վալ-Հիջրա»- ի անունից», – ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ուժայինները հայտնաբերել են ահաբեկիչների թաքստոց, որտեղ եղել են RPK գնդացիր, AKM ավտոմատ, պարկուճներ և ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ինչպես նաև հարվածային տարրերով «մահապարտի գոտի»:

Տաթև Ֆռանգյան