Karevorinfo  Իրադարձություններ  187

Եթե Ռուսաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ բախումներ, ապա մենք պատրաստ ենք․ Ստոլտենբերգ

20:10 երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Եթե Ռուսաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ բախումներ, ապա մենք պատրաստ ենք․ Ստոլտենբերգ

Եթե Ռուսաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ բախումներ, ապա դաշինքում պատրաստ են դրան։ Եթե Ռուսաստանը ցանկանում է համագործակցել, ապա ՆԱՏՕ-ում ուրախ կլինեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝  իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում, գրում է EurAsia Daily-ն։

«Ես հավատում եմ, որ անհրաժեշտ է Ռուսաստանին հստակ ազդակ ուղարկել․ եթե նրանք ցանկանում են բախում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք ցանկանում են համագործակցել, մենք ուրախ կլինենք»,-նշել է Ստոլտենբերգը։

Նա հավատացրել է, որ ՆԱՏՕ-ում ցանկանում են պաշտպանել իրենց անդամներին։

«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի ու ամրության վրա։ Սակայն մենք պետք է նաև խոսենք Ռուսաստանի հետ։ Զսպման և երկխոսության միջև չկա հակասություն։ Եթե անգամ մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավ լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապերն ու հարաբերությունները։ Մտածեք զենքի վերահսկման մասին, որպեսզի խուսափենք սպառազինությունների մրցավազքից։ Նրանք մեր հարևաններն են, կան շահեր, անհրաժեշտ է խոսափել միջադեպերից, հատկապես սահմաններին։ Որպես նորվեգիացի քաղաքական գործիչ, ես մեծ փորձ ունեմ Ռուսաստանի հետ շփման, և գիտեմ, որ դա հնարավոր է»,- ասել է Ստոլտենբերգը։

Տաթև Ֆռանգյան