Karevorinfo  Իրադարձություններ  115

Մոսկվայի Օստանկինոյի հեռուստաաշտարակից մարդկանց տարհանում են․ պայթյունի սպառնալիք է ստացվել

16:45 երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Մոսկվայի Օստանկինոյի հեռուստաաշտարակից մարդկանց տարհանում են․ պայթյունի սպառնալիք է ստացվել

Անհայտ անձը հայտնել է Մոսկվայի Օստանկինոյի հեռուստաաշտարակում պայթյունի սպառնալիքի մասին։ Հեռուստաաշտարակում գտնվողներին տարհանում են։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

«Ստուգման ժամանակ իրականացվում է տարհանում»,- հայտարարել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Ավելի վաղ ոստիկանության աղբյուրները ստուգել են Մոսկվայի ու Մոսկվայի շրջանի բոլոր դպրոցները, այն բանից հետո, ինչ սոցցանցերից մեկում հայտնվել են  ՌԴ ողջ տարածքի դպրոցներում պայթյունների սպառնալիքի մասին հրապարակումներ։

ՌԴ քաղաքներում «ականապատման» սպառնալիքների ալիքը սկսվել է 2019 թվականի վերջից ու վերաբերել է դատարաններին, առևտրի կենտրոններին, մետրոյի կայարաններին, ինքնաթիռներին, ուսումնական հաստատություններին, ինչպես նաև վերջին շրջանում  բուժհաստատություններին։ Սակայն այս սպառնալիքները երբևէ չեն հաստատվել։

Տաթև Ֆռանգյան