Karevorinfo  Իրադարձություններ  645

Սերժ Սարգսյանը՝ Արցախյան կարգավորման իր ընթացքի մասին, Շորժայում կրկին հետցնցումներ են եղել․ Լուրեր

12:10 երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Սերժ Սարգսյանը՝ Արցախյան կարգավորման իր ընթացքի մասին, Շորժայում կրկին հետցնցումներ են եղել․ Լուրեր

Մինչև Հայաստանում իշխանության փոփոխությունը, Արցախյան կարգավորման փաստաթուղթը ենթադրում էր, որ հայկական կողմը 5 շրջան էր հանձնելու Ադրբեջանին, ոչ թե 7: Քարվաճառն ու Բերձորը մնալու էին հայկական վերահսկողության տակ։ Այս մասին երեկվա հարցազրույցի ժամանակ հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հակիրճ խոսել է իր հրաժարականի մասին ու ասել, որ այն ժամանակ ինքը իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ փոխվարչապետ Կարեն Կարապետյանին։

Չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Այս մասին երեկվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ պարտավոր են համագործակցության որոշակի եզրեր գտնել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ բացառելով ուղղահայաց որեւէ հարաբերություն Ադրբեջանի հետ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որ մանդատը վայր էր դրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու համար, տեղեկացնում է, որ հրաժարվել է նաև այդ պաշտոնից: Նա հայտնել է, որ ընկերների հետ ստեղծում է ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։

Գիշերը շարունակվել են հետցնցումները Շորժայի երկրաշարժի տարածաշրջանում։ 22:27-ին արձանագրված 3.3 մագնիտուդով ցնցումը զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ։ Ժամը 23:31-ի հաջորդ ցնցումը ավելի թույլ է եղել, զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ։