Karevorinfo  Իրադարձություններ  182

Իրաքում ամերիկյան ուժերը հրթիռակոծության են ենթարկվել․ կա զոհ ու վիրավոր

13:25 երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
Իրաքում ամերիկյան ուժերը հրթիռակոծության են ենթարկվել․ կա զոհ ու վիրավոր

Իրաքի հյուսիսում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական պայմանագրային զինծառայող, վիրավորվել՝ մեկ ԱՄՆ զինվորական։ Այս մասին հայտնում են Իրաքում ԱՄՆ կոալիցիոն ուժերը, գրում է Reuters-ը։

Հրթիռներն ընկել են Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտերքում տեղակայված ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի ռազմական ավիաբազայի մեջ և դրա մոտերքում։ Լրատվականը նշում է, որ երկու ամերիկացի զինվորականներ հայտնել են, որ սպանված պայմանագրայինը ամերիկացի չի եղել։ Կոալիցիոն ուժերից հայտնել են, որ ևս 5 պայմանագրային է վիրավորվել, սակայն վերջիններս բուժօգնության կարիք չեն ունեցել։

Գրոհը վերագրվում է քիչ հայտնի փոքր մի  խմբավորման, որը, ըստ Իրաքի իշխանությունների, կապված է Իրանի հետ։ Նշվում է, որ նման գրոհները մեծացնում են լարվածությունը Միջին Արևելքում,  մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են Իրանի միջուկային պայմանագրին հնարավոր վերադարձը։

Վերջին շաբաթներին Իրաքում և Եմենում իրանամետ զինված խմբավորումները գրոհներ են սկսել ԱՄՆ-ի և նրա արաբական դաշնակիցների դեմ (այդ թվում նաև Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված վերջին գրոհն ու Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծումը):

Տաթև Ֆռանգյան