Karevorinfo  Իրադարձություններ  256

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին

19:45 երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին սատար կանգնելու, առկա փոխգործակցությունն առավել սերտացնելու և նոր, հեռանկարային ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել: