Karevorinfo  Իրադարձություններ  158

Գիտնականները հայտնաբերել են սպունգ հիշեցնող, մարդկությանն անհայտ արարծներ

21:20 երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Գիտնականները հայտնաբերել են սպունգ հիշեցնող, մարդկությանն անհայտ արարծներ

Անտարկտիդայում հետազոտական հորատման ժամանակ գիտնականները ծովի հատակին՝ շելֆային սառցադաշտի տակ՝  հայտնաբերել են մարդկության դեռևս անհայտ կենդանիներ, որոնք նման են սպունգի։ Ավելի վաղ կարծում էին, որ Անտարկտիդայի ափերին բացակայում են բենթային օրգանիզմները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Marine Science պարբերականում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Անտարկտիդայի ափի երկայնքով լողացող շելֆային սահադաշտերը զբաղեցնում են ավելի քան 1,5 միլիոն քառակուսի  տարածք: Նրանց տակ գտնվող ծովային տարածքը Երկրի ամենամեծ չուսումնասիրված միջավայրն է:

Որոնողական հորատման ընթացքում Մեծ Բրիտանիայից հետազոտողները հորատել են ընդհանուր առմամբ 8 հորատանցք, որը բավական էր, որպեսզի արվեին մի շարք բացահայտումներ։ Մասնավորապես ափամերձ գծից 260 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հորատանքցքներից մեկը հասնում էր ծովի հատակին 900 մետր խորության վրա: Ի զարմանս գիտնականների, ջրի հատակ իջեցված տեսախցիկը ցույց է տվել ոչ թե անշունչ ցեխի կուտակումներ, ինչպես սպասվում էր, այլ կարծր քարեր, որոնց կպած էին սպունգ հիշեցնող դեռևս անհայտ անշարժ կենդանիներ:

Սրանա Անտարկտիդայում հայտնաբերված առաջին անշարժ բենթոնային կենդանիներն են: Նախկինում ենթադրվում էր, որ լողացող սառցադաշտերի տակ, լիակատար մթության մեջ և – 2,2 աստիճանի ջերմաստիճանում, կարող են գոյություն ունենալ միայն փոքր շարժուն գիշատիչները:

Տաթև Ֆռանգյան