Karevorinfo  Իրադարձություններ  209

Պերուի արտգործնախարարը հրաժարական է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

16:05 երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Պերուի արտգործնախարարը հրաժարական է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

Պերուի նախագահ Ֆրանսիսկո Սագաստին ստորագրել է երկրի արտգործնախարար Էլիզաբետ Աստետ Ռոդրիգեսի հրաժարականն այն բանից հետո, ինչ նա արտահերթ կերպով պատվաստվել է չինական Sinopharm ընկերության կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութով։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

«Այսօր երեկոյան ես ստացել եմ ԱԳՆ ղեկավար Էլիզաբետ Աստետի հրաժարականի դիմումը, որն ընդունել եմ»,- գրել է նա։

Նախագահը պարզաբանել է, որ դեռևս նախորդ իշխանությունների օրոք պայմանագիր է կնքվել հետազոտություններին մասնակցողների համար 2000 չափաբաժին պատվաստանյութի մասին։ Սակայն հայտնի է դարձել, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պատվաստվել են այդ պրեպարատով, արդյունքում առողջապահության նախարարությունը սկսել է ստուգումներ իրականացնել։

Այս նույն պատճառով հրաժարական է տվել նաև առողջապահության փոխնախարար Լուիս Սուարես Օգնիոն։

Տաթև Ֆռանգյան