Karevorinfo  Իրադարձություններ  516

Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

12:35 երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։

Հիշեցնենք՝ Անի Ամիրշադյանը հեղափոխությունից հետո 3֊րդ պետն է, որ ազատվում այս պաշտոնից։ Մինչեւ այս` պատգամավոր ընտրվելու պատճառով պաշտոնից հրաժարվեց Արման Բոշյանը, իսկ առկա տարաձայնությունների պատճառով ազատման դիմում ներկայացրեց Բոշյանին փոխարինած Սուրեն Ղամբարյանը։