Karevorinfo  Իրադարձություններ  273

Իրանն ու Ռուսաստանը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

13:40 երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Իրանն ու Ռուսաստանը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում  մոտ ապագայում կմեկնարկեն Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։ Այս մասին, Irna գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգող Հաբիբոլլահ Սայրին։

«Սա հստակ ազդակ է, երբ հզոր ռուսական նավատորմը զորավարժություններ է անցկացնում  Իսլամական Հանրապետության ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ», – նշել է նա։

Սայրիի խոսքով՝ համատեղ զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասի անվտանգության ապահովմանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը հայտնել էր Հնդկական օվկիանոսում փետրվար ամսի կեսերին Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ռազմածովային ուժերի եռակողմ ռազմածովային ուժերի զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։

Տաթև Ֆռանգյան