Karevorinfo  Իրադարձություններ  164

Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը

14:55 շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ.
Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսականին իր առաքելությունը, որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ:

Դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրեց պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ համատեքստում դեսպանն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։

Զրուցակիցները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։