Karevorinfo  Իրադարձություններ  230

«Բունկայի մոտ». Նոր ցուցասրահ Երևանի կենդանաբանական այգում

14:00 շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ.
«Բունկայի մոտ». Նոր ցուցասրահ Երևանի կենդանաբանական այգում

Փետրվարի 12-ին Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր ցուցասրահ, որը նախատեսված է Բունկա փղիկին այցելելու համար:

Ցուցասրահում առանձնացված է անկյուն, որտեղ լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները կտեղեկանան Կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից այգում բնակություն հաստատած փղերի մասին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը և ավագանու անդամներ:

Պաշտոնական բացման արարողությունից հետո ելույթ ունեցավ Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառմանը մասնակից լինելու և Երևանի քաղաքապետարանին նախաձեռնությանը աջակցելու համար: Այգու տնօրենը կարևորեց նաև լրատվամիջոցների ուշադրությունը ցուցասրահի կառուցման գաղափարի իրականացման առընչությամբ, ինչպես նաև վստահեցրեց, որ Կենդանաբանական այգու տնօրինությունը ամեն ինչ անելու է մարդկանց հաճելի ու հարմարավետ ժամանցը այգում ապահովելու համար:

Միջոցառման շրջանակներում այգու տնօրինությունը հետաքրքիր անակնկալներ էր պատրաստել մանուկների և երեխաների համար: