Karevorinfo  Իրադարձություններ  182

ՄԻՊ-ը պատերազմի ընթացքում Արցախում բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ կարևոր փաստեր է հրապարակել

10:40 շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ.
ՄԻՊ-ը պատերազմի ընթացքում Արցախում բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ կարևոր փաստեր է հրապարակել

Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում:

Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել, առողջությունն է ողջ կյանքի համար խեղվել:

Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների»: