Karevorinfo  Իրադարձություններ  125

Հիմա մարմինների փոխարեն մասունքներ են փնտրում․որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:30 ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
Հիմա մարմինների փոխարեն մասունքներ են փնտրում․որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարարական ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել․ աճյուններ չեն հայտնաբերվել: Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում այսօր էլ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ 6 ջոկատով։ Առայժմ հայտնի չէ՝ դեռ որքան կշարունակվեն որոնումները։ Արցախի ԱԻՊԾ մամուլի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը ճշտում է՝ մենք բանակցող կողմ չենք։

Նա նաև հավելում է՝ արդեն տևական ժամանակ որոնողական աշխատանքներին կարող են մասնակցել անհետ կորածների ծնողները՝ ըստ ցանկության։ Հիմա այդ աշխատանքներն ավելի են դժվարացել․ որոնում են ոչ թե մարմիններ, այլ մասունքներ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջին իսկ օրվանից ընդգրկված է որոնողական աշխատանքներում։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին ընդգծում է՝ իրենք ևս բանակցող կողմ չեն, բայց հետևողական են, որ այդ աշխատանքները լինեն շարունակական։

Նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1․371 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: Թե քանի աճյուն է գտել ադրբեջանական կողմը, հայտնի չէ․ այդ աշխատանքներն այլևս համատեղ չեն արվում։
Ի դեպ՝ որոնողական աշխատանքներին մասնակցողները հանգստյան օրեր չունեն։ Չեն աշխատում միայն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը որևէ պատճառաբանությամբ արգելում է։

Ամեն դեպքում, Հունան Թադևոսյանը նշում է, վերջին շրջանում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիները պակաս ագրեսիվ են դարձել, երբեմն նույնիսկ իրենք են ցույց տալիս, թե որ հատվածում են հայ զինծառայողի մարմին տեսել։ Հիշեցնենք՝ 3 ամիս տևած որոնողական աշխատանքների ընթացքում նաև 9 ողջ մարդու են գտել, 7-ը՝ զինծառայող, 2-ը՝ քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան