Karevorinfo  Իրադարձություններ  251

Իզուր չէ՝ Վազգեն Մանուկյանը արյունահեղությունից է խոսում․ զենք է մտել երկիր․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:15 ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
Իզուր չէ՝ Վազգեն Մանուկյանը արյունահեղությունից է խոսում․ զենք է մտել երկիր․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

-Պարո՛ն Ասլանյան, սկսենք հարցից, թե ինչպե՞ս է «Իմ քայլը» խմբակցությունը չափել հանրային լայն շերտերում արտահերթ ընտրությունների պահանջի բացակայությունը։ 

-Կոնկրետ ես կարծում եմ, որ չափել՝ չի նշանակում, վերցնել ինչ-որ բանով չափել։ Դրա չափանիշները կարող են լինել մի քանիսը, օրինակ՝ եթե հանրային պահանջ լիներ, ապա իսկապես ժողովուրդը՝ հսկայական զանգվածներ, դուրս կգային և կպահանջեին, իսկ, ասենք, իրենց պահանջի հետևում կանգնած մարդիկ ընդամենը մի քանի․․․ տասնյակ հազարի էլ չհասավ։

-Բայց Դուք չե՞ք ընդունում, որ կան նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք փողոց դուրս չեն գալիս, քանի որ 16 ուժերն են այնտեղ և չեն ուզում աջակցել նրանց։ Այսինքն՝ քաղաքացին, որ փողոցում չէ, տանը նստած է, ևս ակնկալում է իշխող «Իմ քայլը» խմբակցությունից արտահերթի մասին հայտարարել։

-Ես չեմ կարծում, որովհետև եթե նա չի ուզում, որ մյուսները գան, ինչ-որ ձևով ասում է, որ ինքը համաձայն է այս ուժերի մնալուն և իրենց գործն ավարտին հասցնելուն։ Չի կարելի հենց այնպես ասել՝ հանրային պահանջ։ Այո՛, հանրությունն իսկապես չի պահանջում, չի ընդունում և հանրությունը շատ լավ հիշում է իր ենթագիտակցության մեջ, թե ովքեր են ուզում գալ իշխանության և ինչու են ուզում։

-Ինչ նախաձեռնություն լինում է, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, հիշեցնում եք նախկիններին և նրանց վերադարձի ցանկությունը՝ այդպիսով պաշտպանվելով, հարցը փակելով․․․

-Ո՛չ, չենք հիշեցնում նախկիններին, ուղղակի ասում ենք՝ ժողովուրդը մեզ քվե է տվել և մեզ պատվիրել է, որ այդ ժամանակահատվածում մենք մեր պարտականությունները կատարենք, որպեսզի կանգնենք ժողովրդի առջև և հստակ ասենք՝ այդ հինգ տարին, որ մեզ վստահեցիք, մենք ինչի միջով անցանք միասին և ինչի հասանք, ինչի չհասանք։ Եվ այդ հասնելու և չհասնելու ամբողջ իմաստով հասկանանք, թե ինչը խանգարեց և ինքը չխանգարեց։ Ի վերջո, երբ ամեն իշխանություն գալիս է, իրենն է բերում և գնալիս թողնում է առաջին հերթին իր սխալները, որոնք ժողովուրդն ընկալում է և այլևս թույլ չի տալիս նոր իշխանություններին դրանք կրկնել։

-Մի կարևոր բան մոռացաք՝ ամիսներ առաջ աղետ է տեղի ունեցել, սարսափելի պատերազմ էր, Դուք ռազմաճակատում եք եղել և գիտեք մանրամասները․․․ Արցախից տարածքներ ենք կորցրել, ունեցել ենք հազարավոր զոհեր, չեք կարծո՞ւմ, որ ժամանակն է՝ քաղաքացին իր կարծիքը արտահայտի իշխանությունը, որի ժամանակ սա տեղի է ունեցել, իրավունք ունի՞ շարունակելու գործել։ Ընդդիմությունն ահազանգում է, որ ձեր ժամանակ կարող է ավելի վատ զարգացումներ լինեն։

-Ոչ ոք քաղաքացուն չի արգելում իր գնահատականը տալ, բայց այն կեղծ դրույթը, որ պատերազմում պարտված․․․ իսկ ես «պարտված» բառը չէի օգտագործի, իրենք են օգտագործում, կասեի՝ ոչ շահավետ հրադադար կնքած իշխանությունը պետք է հեռանա, դա աբուրդ է։

-Մենք չենք խոսում ձեր հեռանալուց։ Անցկացրեք ընտրություններ, և եթե նորից ընտրվեք, շարունակեք պաշտոնավարել։

-Շատ կներեք, ես հարց եմ տալիս՝ եթե ժողովրդական լայն զանգվածները դա չեն ցանկանում․․․ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ո՛չ որպես պատգամավոր, գտնում եմ, որ պետք չեն այդ ընտրությունները։ Ասեմ՝ ինչու․․․ որովհետև այդ ընտրությունները կտանեն նոր ցնցումների։ Այսօրվա բարոյահոգեբանական դաշտում ձգտում են միմիայն աթոռի և ոչ թե հայրենիքին փրկության։ Բացի այդ՝ հսկայական միջոցներ են օգտագործվելու այդ ընտրություններում, իսկ դուք չեք մտածո՞ւմ, որ այդ հսկայական միջոցները կարելի է ուղղորդել անհետ կորած մարդկանց ընտանիքներին օգնելու, վիրավոր մարդկանց հոգեբանորեն վերականգնելու, նրանց պատվար լինելու։ Ինչո՞ւ պետք է այդ միջոցները փոշիացվեն միայն նրա համար, որ «Իմ քայլը» հաստատի ժողովրդի վստահությունը։ Ժողովուրդը վստահում է, եթե չվստահեր, իսկապես փողոց դուրս կգար։ Եթե այսօր ընդդիմությունն ասի, որ իրենք համաձայն են ընտրություններ կազմակերպել, մենք դա կանենք։ Բայց իրենք չեն ուզում։ Իրենք նախապայման են դնում՝ դուք հեռացեք, մենք կանենք։

-Դուք նշում եք, որ ցնցումներ կլինեն, բայց Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը, այսինքն՝ ուժային կառույցները, այսօր աշխատում են Ձեր կառավարության ենթակայությամբ, ի՞նչ ցնցումների մասին է խոսքը։

-Գիտեք՝ անկախ նրանից, որ Ոստիկանությունը, այլ կառույցներ․․․ այո՛, բայց մենք շատ լավ գիտենք, թե պատերազմից հետո ինչ է տեղի ունենում, քանի տասնյակ դեպքեր են բացահայտված, թե ինչ զենքեր են մտել երկիր և իզուր չէ, որ Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ արյունահեղություն կլինի քվեատուփերի մոտ, իրենք գիտեն, պատրաստվում էին դրան, ես համոզված եմ։

-Ինչպե՞ս, ընդդիմությո՞ւնն է արյունահեղության պատրաստվում։

-Այո՛, իհարկե։ Ես համոզված եմ, որ իրենք անպայմանորեն, ինչ գնով էլ ուզում է լինի՝ ցնցումներ, թե քաղաքացիական պատերազմ, ես չգիտեմ՝ էլ ինչ, իրենք միայն մի բան են երազում՝ հասնել իշխանության։ Եվ մի հարց տամ այդ իշխանության ձգտողներին․ սիրելինե՛րս, ինչո՞ւ չեք կանգնում ժողովրդի ցավի կողքին, ինչո՞ւ եք տրորում ժողովրդի ցավը, ամեն րոպե ժողովրդի ցավի վրա աղ եք ցանում, դո՞ւք եք ցավում ժողովրդի համար։ Չեն ցավում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան