Karevorinfo  Իրադարձություններ  215

Մոսկվայում վերսկսվել է Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ հարուցված դատական գործի քննությունը

14:45 ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
Մոսկվայում վերսկսվել է Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ հարուցված դատական գործի քննությունը

Փետրվարի 12-ին Մոսկվայի Բաբուշկինսկիի դատարանում վերսկսվել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ հարուցված հերթական դատական գործի քննությունը՝ վետերանի զրպարտության գործով։ Կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչն անձամբ է մասնակցում դատական նիստին։ Այս անգամ լրագրողներին ներս չեն թողնում անգամ ջրի շշով և հակասեպտիկով, հայտնել է DW-ի ռուսական ծառայության լրագրողը։

Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան նիստի սկզբում  դատավորին ինքնաբացարկ է հայտարարել։ Իր հայտարարությունը նա հիմնավորել է նրանով, որ փետրվար 5-ին տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ ոչ ոք, բացի դաշնային հեռուստաալիքներից, հասանելիություն չի ունեցել դատական նիստի տեսանյութերին, դատավորը նախ համաձայնել է բավարարել փաստաբանների հետ դեմ առ դեմ հանդիպման միջնորդությունը , սակայն ինչ-որ մեկի հետ շփումից հետո հրաժարվել է իր այդ որոշումից, դատավորն ընթացքում փորձել է սահմանափակել Նավալնիի պաշտպանվելու իրավունքներն ու մշտապես ընդհատել է նրան, դատավորը փաստաբանին հնարավորություն չի ընձեռել միջնորդություն ներկայացնել, չնայած օրենքը թույլ է տալիս դա անել ցանկացած ժամանակ․ դատարանը հնարավոր է համարել վկաների հարցաքննությունը տեսակոնֆերանսի միջոցով։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ կեղծ տեղեկություններ տարածելու և Հայրենական մեծ պատերազմի վետերան, 94-ամյա Իգնատ Արտեմենկոյի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար։

Նավալնիի դեմ քրեական գործը հարուցվել էր հունիսի կեսերին, այն բանից հետո, երբ նա ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների RT հեռուստաընկերության եթերով հեռարձակված տեսահոլովակում նկարահանված անձանց անվանել էր «դավաճան և ծախու»։ Տեսահոլովակում նկարահանվածների թվում էր նաև Արտեմենկոն, որը դիմել էր քննչական մարմիններ՝ ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Տաթև Ֆռանգյան