Karevorinfo  Իրադարձություններ  134

Թուրք-ադրբեջանական զորավարժությունն ավարտվեց. ԱԺ-ն խստացրեց պետական դավաճանների պատիժը. Լուրեր

21:15 հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Թուրք-ադրբեջանական զորավարժությունն ավարտվեց. ԱԺ-ն խստացրեց պետական դավաճանների պատիժը. Լուրեր

Գորիսից Դավիթ Բեկ գյուղ ընկած ճանապարհահատվածի անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև։ Այս մասին պարզաբանում է տարածել ՊՆ-ն։ Հաղորդման մեջ նշվում է, որ այդ հատվածում հայկական, ադրբեջանական և ռուսական ուժերի տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 19-ին։

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր կառավարության մոտ բողոքի ակցիայի ընթացքում նաև փակել են հարակից փողոցը։ Մինչ այդ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել անհետ կորածներին հայտնաբերելու, գերիներին վերադարձնելու հարցում կառավարության աշխատանքի անարդյունավետությունից։

Ավելին, բողոքի ակցիայի մասնակիցները որպես հեգնական քայլ ծաղիկներ ու գինի են ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, որը ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը որպես դրական քայլ ներկայացրել է 5 գերիների վերադարձը։ Ծնողները պնդել են, որ իրենց հետ հանդիպմանը Թորոսյանը ասել է, թե շնորհակալ պետք է լինեն դրա համար։

Ավելի ուշ ինքը՝ Արսեն Թորոսյանը, պարզաբանում է ներկայացրել ու նշել է, որ հանդիպման ընթացքում ծնողները պնդել են, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, և ինքը որպես կառավարության աշխատանքի օրինակ է բերել մի քանի օր առաջ 5 գերիների վերադարձը Հայաստան։

Վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափը կբարձրացվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը։ Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է նաև այն նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները այսօր միասին հետևել են Կարսում երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին։ Թուրք նախարարը ամփոփման ժամանակ ասել է, որ միջազգային հանրությունը պետք է իմանա, որ իրենք հետագայում էլ միշտ կլինեն իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին։