Karevorinfo  Իրադարձություններ  514

Նոր ԱԺ-ում երեք ուժ կլինի՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի դաշինքները, մեկ արևմտամետ ուժ․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:05 հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Նոր ԱԺ-ում երեք ուժ կլինի՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի դաշինքները, մեկ արևմտամետ ուժ․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ 

-Պարո՛ն Բադալյան, արդյո՞ք քաղաքական ճգնաժամ կա Հայաստանում, եթե այո՝ ապա ինչպե՞ս է այն դրսևորվում իրական կյանքում։

-Այո, քաղաքական ճգնաժամ առաջացել է անցյալ տարվա աշնանային պատերազմում կապիտուլյացիայից, և դա դրսևորվում է պետական ապարատի չաշխատվածությամբ, այսինքն՝ պետական ապարատը չի աշխատում։ Առավել ևս, երբ վարչապետը սկզբում ասաց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ենք գնում, մինչ այդ իր հրաժարականն էին պահանջում, և ոնց որ թե արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պետք է գնային, և հետո վարչապետը փոշմանեց ու, փաստորեն, դա ևս նպաստեց։ Երբ ասում ես արտահերթ ընտրություններ, վերջ՝ պետական ապարատն այլևս չի աշխատում։ Եթե մինչ այդ էլ չէր աշխատում, ապա հիմա սպասողականության մեջ է, իսկ դա քաղաքական ճգնաժամի է հանգեցնում, որովհետև չեն աշխատում։

-Իսկ ի՞նչ շանսեր կունենային խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», եթե ընտրությունները տեղի ունենային։ Այսինքն՝ նրանք իրականում շահագրգի՞ռ են նոր ընտրությունների անցկացումով։

-Ե՛վ ԼՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի մուտքն ապագա խորհրդարան լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ, բայց կարող է հանգամանքներն այնպես դրսևորվեն, որ երկուսն էլ չմտնեն խորհրդարան ազնիվ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման պարագայում։ ԼՀԿ-ն ԱԺ է մտել 2018 թվականին, որովհետև նրա հետ հույս էր կապել Հայաստանի չափավոր արևմտամետ ընտրազանգվածը, սակայն այս երկու տարվա ընթացքում տեսանք, որ ԼՀԿ-ն բնավ էլ չափավոր արևմտամետ գիծ չի վարում։ Ավելին՝ անցյալ տարեվերջին ԼՀԿ-ի ղեկավարը գնաց Մոսկվա, հետ եկավ և հայտնեց՝ Սյունիքում երրորդ ռազմական բազան պետք է բացվի, իսկ դա չի բխում արևմտամետ ընտրազանգվածի շահերից։ Այսինքն՝ այս հատվածը կգտնի այլ ուժի և նրան ձայն կտա, իսկ դա քիչ ձայն չէ։ Մոտ երկու տարի առաջվա տվյալներով՝ 8-ից 20 տոկոս է Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը։

-Բայց այսօր դժվար է կարծել, որ ԲՀԿ-ն ընդհանրապես խորհրդարան չի անցնի, ինչպես Դուք եք կանխատեսում։

-ԲՀԿ-ն ընդհանրապես լիդերային կուսակցություն է, ինչպես Հայաստանում շատ ուժեր են։ ՀՅԴ-ն լիդերային չէ, ՀՀԿ-ն էլ ժամանակին լիդերային չէր, նա քրեաօլիգարխիայի ներկայացվածությունն էր պետական կառավարման համակարգում, «Իմ քայլը» լիդերային է, այլ ուժեր էլ կան։ ԲՀԿ-ին ընտրողները ձայն են տալիս, որովհետև հանձին Գագիկ Ծառուկյանի՝ տեսնում են այն բարեգործին, որը տնտեսական հաջողություններ է ունեցել։ Միգուցե շատերի համար ծիծաղելի է «տուկի թել» բաժանելը, բայց չէ՞ որ դա մարդկանց համար բարեգործության, լավ բիզնեսմեն լինելու պատկերացում է։ Եթե քաղաքականության մեջ է մտնում երկրորդ նախագահը, նա ավելի ընդգծված է իր կերպարով Գագիկ Ծառուկյանից, և տնտեսական գործունեությունը նրա մոտ ընդգծված է երևում Ծառուկյանից, իր ժամանակ Հյուսիսային պողոտա է կառուցվել, շինարարություն է եղել։

-Բայց Ռոբերտ Քոչարյանն էլ թույլ տեղեր ունի, հատկապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերում, բացի այդ՝ նրան կհիշեցնեն «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը։

-Դրան կանդրադառնանք, բայց որպես կերպար՝ նա իր մեջ ամբողջովին ներառում է «հայդատականությունը»՝ Սևրի պայմանագիր, հակաթուրքականություն ունի, տնտեսական գործունեությունը շատ ավելի ուժեղ է Գագիկ Ծառուկյանից։ Դրա համար եմ ասում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է դուրս մնալ, եթե երկրորդ նախագահն իր քարոզարշավը գրագետ իրականացնի։ Նա կարող է վերցնել նաև «Հայրենիք» կուսակցության ձայները, որովհետև, ի վերջո, Արթուր Վանեցյանին չհաջողվեց ներկայանալ որպես ուժեղ անհատ։ Այս պահին եթե տեղի ունենան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ապա ապագա խորհրդարանում երեք ուժ կլինի՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր դաշինքները, և մեկ արևմտամետ ուժ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան