Karevorinfo  Իրադարձություններ  211

Թուրք-ամերիկյան համատեղ զորավարժություններ Սև ծովում․ Ռուսաստանը առարկել է․ Ahval

19:30 հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Թուրք-ամերիկյան համատեղ զորավարժություններ Սև ծովում․ Ռուսաստանը առարկել է․ Ahval

Թուրքիան ու ԱՄՆ-ը Սև ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչը ՌԴ առարկությանն է արժանացել, գրում է  Ahval-ը։

«Զորավարժություններն է՛լ ավելի են ամրապնդել երկու երկրների միջև ռազմածովային համագործակցությունը և նպաստել են նրանց օպերատիվ համատեղելիությանը»,- հայտարարել են Թուրքիայի Պաշտպանության նախարարությունից։

ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներ հանդիսացող Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով, որոնք, ըստ Վաշինգտոնի, անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ», – հիշեցնում է թերթը:

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին մասնակցել են TCG Turgutreis և TCG Oruç Reis երկու թուրքական ֆրեգատ և USS Porter и USS Donald Cook երկու ամերիկյան էսկադրային ականակիր, ինչպես նաև երկու թուրքական F-16 կործանիչ և  ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու P-8A հետախույզ-ինքնաթիռ։

Ռուսաստանը, որը Սև ծովում ունի խոշոր ռազմածովային ուժեր, քննադատել է տարածաշրջանում ամերիկյան նավատորմի ներկայությունը՝ այն անվանել է «զենքի շաչյուն»։

«Ամերիկացիները պետք է զբաղվեն իրենց գործերով Միացյալ Նահանգների ջրերում»,- նշել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունից։