Karevorinfo  Իրադարձություններ  236

ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ օրինագիծը բուռն քննարկումից հետո չընդունվեց

18:05 հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ օրինագիծը բուռն քննարկումից հետո չընդունվեց

Ազգային ժողովը չընդունեց Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագիծը չընդունվեց 45 «կողմ», 46 «դեմ» և 10 «ձեռնպահ» ձայներով:

Մի խումբ պատգամավորների մոտ անհանգստություն էր առաջացրել նախագծի հետևյալ դրույթը․

«ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրվում են հետազոտվող անձին, իսկ մինչեւ 14 տարեկան հետազոտվող անչափահասին՝ օրենքով սահմանված կարգով»։

Պատգամավորների պնդմամբ՝ այս նախագծով սահմանվում է, որ 14 տարեկան երեխան կարող է առանց ծնողի գնալ և ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար թեստ հանձնել։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ 14 տարեկան երեխայի՝ առանց ծնողի թեստավորվելու դրույթը վաղուց գործում է և այ նախագծով որևէ բան փոխված չէ տվյալ դրույթի հետ կապված։

«Ուզում եմ մի քիչ ձեզհիասթափեցնել։ Հիմնական քննարկվող հարցերից մեկը պատգամավորների կողմից բարձրաձայնված, 14 տարեկանից բարձրերին թույլտվություն տալն էր, որ թեստավորում անցնեն առանց ծնողի համաձայնության։ Կներեք որ հիասթափեցնում եմ ձեր բոլոր փորձերը ինչ-որ մի ձևով դա տարբեր միտումների և այլնի հետ կապելու, տվյալ դրույթը 10 տարուց ավելի է, ինչ գործում է։ Գործող օրենքը կարդացեք, գրված է, ֆիքսված է այդ դրույթը, մենք որևէ բան չենք փոխում այդ կետի հետ կապված»,- նշեց փոխնախարարը։

Նանուշյանի խոսքով՝ նախագիծը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու և ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

«ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցումը կարգավորված չէին օրենքով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրելու դեպքերը, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների փոխանցմանը ներկայացվող պահանջները»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքում, երբ անձը տեղեկացված է, որ իր մոտ առկա է ՄԻԱՎ հիվանդություն, և կանխամտածված, դիտավորությամբ փաստացի փոխանցում է: