Karevorinfo  Իրադարձություններ  199

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը կհեռանա իր պաշտոնից սեքսիստական հայտարարությունների պատճառով

20:00 հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը կհեռանա իր պաշտոնից սեքսիստական հայտարարությունների պատճառով

Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի (կազմկոմիտե) ղեկավար Եսիրո Մորին կհեռանա իր պաշտոնից  սեքսիստական հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Միջադեպը, որի պատճառով 83-ամյա Մորին ստիպված կլինի լքել իր պաշտոնը, տեղի է ունեցել փետրվարի 3-ին կազմկոմիտեի նիստին։ Այդ կառույցում կանանց թվի  ավելացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Մորին հայտարարել է, որ կանանց մեծ թվի դեպքում խորհրդակցությունները կձգձգվեն։ Նա այդ ամենը բացատրել է նրանով, որ կանայք ավելի շատ են հակված մրցակցության, եթե որևէ կին ելույթ է ունենում, հայտարարել է Մորին, ապա մյուս բոլոր կանայք ևս անհրաժեշտ են համարում ինչ-որ բան ասել։

Հաջորդ օրը Մորին ներողություն է խնդրել իր խոսքերի համար, սակայն մինչ այդ արդեն մամուլում ու համացանցում լայնածավալ արշավ է սկսվել նրա դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։

Տաթև Ֆռանգյան