Karevorinfo  Իրադարձություններ  520

Կադրերի դեֆիցի՞տ, թե՞ կախվածություն. Փաշինյանը պաշտոնների է նշանակում նույն մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

23:00 չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Կադրերի դեֆիցի՞տ, թե՞ կախվածություն. Փաշինյանը պաշտոնների է նշանակում նույն մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան պատերազմում պարտությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հասարակական դժգոհությունները փոքր-ինչ մեղմելու նպատակով, 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ: Իրագործման վեցամսյա ժամկետ նախատեսող ճանապարհային քարտեզում նշված է Արցախի կարգավիճակի հարցի շուրջ քննարկման վերականգնում, գերիների վերադարձ, քովիդի դեմ պայքար, տնտեսական վիճակի կայունացում և հետպատերազմական Արցախում սոցիալական ծրագրերի իրականացում:  Փաշինյանը նաև նշեց՝ ճանապարհային քարտեզի իրագործման համար Կառավարության կազմում փոփոխություններ է իրականացնելու:

Հայտարարված կադրային փոփոխություններից հետո, սակայն, հանրությունն ականատես եղավ, որ պաշտոնյաները կառավարական մի աշխատասենյակից տեղափոխվում են մյուսը․ փոխվեցին պաշտոնները, բայց անձինք մնացին կառավարման համակարգում:

Օրինակ՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում պաշտոնավարման օրոք կորոնավիրուսից մահացել է 3 հազար քաղաքացի, նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրան փոխարինեց նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց պաշտպանության նախարար, նրան էլ այս պաշտոնում փոխարինեց ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

Աշխատանքի և սոցալական հարցերի նախարար նշանակվեց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Պատերազմից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին էլ փոխարինեց նրա տեղակալ Արա Այվազյանը: Փաշինյանի նախաձեռնած կադրային փոփոխությունների արդյունքում, որպես նոր դեմքեր, Կառավարության կազմը համալրեցին գործարար Վահան Քերոբյանը և Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Դումանյանը:

Այս պատկերն ունենալով՝ հարց է առաջանում, թե ինչու Փաշինյանը ձեռնամուխ չեղավ արմատական փոփոխության, այլ միայն բավարարվեց վերադասավորումներով:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ եթե Փաշինյանը նույն պաշտոնյաներին այլ պաշտոնների է նշանակել, ապա չի ընկալել, որ մինչ այս սխալ քաղաքականություն է վարել: Հոկտանյանը նշում է՝ Փաշինյանն առաջնորդվում է «ինչ արել եմ՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել, շարունակելու եմ անել» սկզբունքով:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ կադրային փոփոխությունների արդյունքում պետք է նկատելի լինեն տնտեսական, սոցալական և քաղաքական փոփոխություններ: Փորձագետը թվարկված ոլորտներում փոփոխություններ չի նկատել:

Փաշինյանի թիմից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դեռ չի ցանկանում վարչապետի հայտարարած փոփոխությունների արդյունքերից խոսել։ Ասում է՝ դեռ ժամանակ կա,  վաղաժամ գնահատականեր չի տալիս: Սիմոնյանը, սակայն, չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների ընտրելիս մեծ հնարավորություն չունի. ասում է՝ մասնագետների դեֆիցիտ կա:

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրած, իսկ այժմ նրա հրաժարականը պահանջող ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանի կադրային քաղաքականությունը մեկ բառով՝ «աղետ» է բնորոշում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նշում է մի քանի պատճառ, թե ինչու Կառավարության կազմում էական փոփոխություններ չեղան: Նրա համոզմամբ՝ պրոֆեսիոնալներից շատերը չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել, թեև վարչապետն էլ հակված չէ իր թիմակիցներին կառավարման ոլորտից հեռու պահել, քանի որ, ըստ Բադալյանի, նրանք հսկայական տեղեկատվության կրող են և կարող են Փաշինյանի համար խնդիրներ ստեղծել:

Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի իրագործմանը մնացել է երեք ամիս: Թե այս փոփոխություններն ի՞նչ արդյունքներ կգրանցեն և արդյո՞ք քաղաքացիները գոհ կլինեն՝ ժամանակը ցույց կտա: Առայժմ քաղաքացիները, բազմաթիվ խնդիրներից զատ, դժգոհ են հատկապես վերջին ամիսներին սկսված և կանգ չառնող գնաճից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան