Karevorinfo  Իրադարձություններ  599

Փաշինյանը ԼՂ-ի հանձնման դավադիր ծրագիրն արեց, ցույց տալով՝ արմատական «ոչմիթիզհողական» է․ Արա Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:15 չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Փաշինյանը ԼՂ-ի հանձնման դավադիր ծրագիրն արեց, ցույց տալով՝ արմատական «ոչմիթիզհողական» է․ Արա Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանի հետ 

-«Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»,- Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և այս խոսքերից անցել է 25 տարի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ցույց տվեց կյանքը, ո՞վ էր ճիշտ՝ առաջին նախագահը, թե՞ նրա հաջորդները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։

-Այդ անունները նույն շարքում դնելը մեծ մեղք է։ Առաջին երեք նախագահները քաղաքական մտածողներ էին, իսկ չորրորդ անպատասխանատուն քաղաքական մտածողություն չունի առհասարակ։ Առաջին երեք նախագահների ժամանակ Ղարաբաղի հարցում կար երկու՝ միմյանցից արմատապես տարբերվող մոտեցում․ առաջինն այն էր, որ պետք է գնալ որոշակի զիջումների՝ տարածքների վերադարձման, և ստեղծել Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ, իսկ անկախության ճանաչումը թողնել ավելի նպաստավոր պայմանների։ Մյուս տեսակետի կողմնակիցները նրանք էին, որ կարծում էին՝ աշխարհակարգը փոխվում է, որ պատմական ասպարեզ են դուրս եկել նոր ժողովուրդներ, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման համար։ Եվ իրոք՝ մի քանի ժողովուրդ անկախացավ՝ գտնվելով այլ պետությունների կազմում՝ Թիմորը, Էրիթրեան, Կոսովոն, և ըստ այդ տեսակետի կողմնակիցների՝ պետք էր ստատուս քվոն պահպանել, ձգել և փորձել ամրանալով՝ բանակցությամբ ստանալ ավելին, իսկ տարածքները պետք չի վերադարձնել, որովհետև դա կարող էր էֆեկտիվ չլինել։

Այս երկու քաղաքական ճամբարները բախվեցին և կշեռքի նժարը թեքվեց երկրորդ տեսակետի՝ ստատուս քվոն պահպանողների կողմը, որովհետև դրան համաձայն էին Ղարաբաղի ղեկավարությունը և բնակչությունը, այսինքն՝ դա, պայմանական ասած, ղարաբաղցիների ուզածն էր։ Բնականաբար, ես էլ, որ գտնվում էի Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, հակադրության, բախման չգնացինք, և այդ օրերին, նկատի ունենալով, որ մեր տեսակետը չի ստանում աջակցություն իշխանության և ժողովրդի ներսում, մենք խաղաղությամբ հանձնեցինք իշխանությունը։

-Այս պատերազմը Ձեզ ինչպե՞ս է ստիպում նայել այդ օրերին, նկատի ունեմ՝ ո՞վ էր ճիշտ, այդ հարցի պատասխանն այսօր պե՞տք է տալ։

-Ես չեմ նայում դրան, որովհետև ես գործող քաղաքական գործիչ եմ, ես ներկայացնում եմ որոշակի քաղաքական շրջանակներ, ես ունեմ որոշակի հակակրանքներ և համակրանքներ, դիցուք՝ այս իշխանությանը չեմ ընդունում, ես համարում եմ սրանց պատուհաս մեր ժողովրդի համար։ Մեկ տարի առաջվանից ես այդ մասին բարձրաձայն խոսում եմ։ Պատերազմը չէր սկսել, մենք դեռ չէինք պարտվել, բայց մեր կուսակցությունում այն կարծիքին ենք, որ հասարակությանը բաժանելով և մարդկանց իրար հետ թշնամացնելով գնալ իշխանության ամրապնդման՝ ձախողում և կործանում է։ Հենց այդպես էլ եղավ։ Այս պատերազմն էլ Ադրբեջանը հրահրեց Թուրքիայի աջակցությամբ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանում իրենց տեսանկյունից հաղթական պատերազմի համար պարարտ հող է նախապատրաստված, հասարակութունը պառակտված է, երկրում իշխում է մի խմբակ, որն անցյալն ամբողջովին սևացնում և ապականում է, ամբողջ ստեղծվածը 30 տարիների ջուրն է նետում, վարկաբեկում է հերոսներին, անտեսում է պատերազմի արդյունքները, և ահա այս հոգեբանական, բարոյական մթնոլորտում շատ հեշտ կլինի հայերին կոտրել։ Այսինքն՝ նրանց կողմից ժամանակն ընտրված էր՝ «իմքայլականների» ստեղծած մթնոլորտը նկատի առնելով։

-Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները որքան էլ համարեն Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, այդուհանդերձ, համաձայն չե՞ք, որ նա տրամագծորեն հակառակ ուղիով գնաց՝ ավելի խստացնելով հռետորաբանությունը և Հայաստանի դիրքերը։ Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը բարձրաձայն չէին հայտարարում, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Արցախի հարցում Փաշինյանը ո՞ւմ գործը շարունակեց, ՀՀ-ի դիրքերն ավելի չկոշտացա՞ն։

-Ինչ վերաբերվում է հոգեզավակին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այն կարգի քաղաքական մեծություն է, որ նա մեկ հոգեզավակ չունի, նա ունի շատ հոգեզավակներ։ Որպեսզի փարատեմ այդ կասկածները, որ նրա հոգեզավակն է, այսինքն՝ նրա հետևորդն է, ասեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այլ հոգեզավակներ գտնվում են հակադիր ճամբարում նույնպես, այնպես որ՝ ուղիղ կապեր չկան։ Անգելա Մերկելին քաղաքական միջավայր բերեց և բարձրացրեց Հելմուտ Կոլը, բայց Անգելա Մերկելն առաջինը խաչ քաշեց հենց նրա վրա։ Ամբարտավանությունը բորոշ է ՀՀ գործադիրի ղեկավարին, նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո ասաց, որ Տեր-Պետրոսյանը չասաց որևէ բան, որը ինքը չգիտեր։

-Այդ պարագայում ինչո՞ւ են մեղադրում Փաշինյանին, որ եկել է Տեր-Պետրոսյանի գործը շարունակի՝ «հողերը տա» և այլն։

-Այս իշխանության և նրա առաջնորդի դեպքում մենք գործ ունենք մանիպուլյացիաների հետ, որն աճպարարություն անելն է՝ խարդախությունը։ Թղթախաղի մեջ նույնպես դա կա՝ «շուլլերություն» է կոչվում։ Մենք գործ ունենք խարդախների իշխանության հետ։ Քրեական հանցագործություն է խարդախությունը։ Մարդուն խաբելու համար կարևոր է նրա վստահությունը ձեռք բերել, եթե դու նրա վստահությունը ձեռք ես բերում։ Նա արդեն քո զոհն է, երբ գրավում ես նրա գիտակցությունը։ Ղարաբաղի հարցում նրա աճպարարությունը կայանում էր նրանում, որ իրեն ցույց տվեց որպես արմատական «ոչմիթիզհողական», բայց իրականացրեց Ղարաբաղը հանձնելու դավադիր ծրագիր։ Ահա այս մանիպուլյացիան է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան