Karevorinfo  Իրադարձություններ  198

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, ու այն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավիճակի վճռման հարցում․ ՌԴ փոխարտգործնախարար

13:20 չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, ու այն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավիճակի վճռման հարցում․ ՌԴ փոխարտգործնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Այն կարևոր ներդրում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման  հարցում, որոնցից շատերը իրենց արտացոլումն են ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դա վերաբերում է նաև Ադրբեջանին այն շրջանների վերադարձմանը, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի շուրջ, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ առաքելության տեղակայմանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

Նախկինի նման պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորումը, որը, համաձայն 1994 թ. ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման, դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ Այդ եռյակն ունի հզոր միջազգային աջակցություն ու կարող է օգտակար լինել հետագա քայլերի համար փոխադարձաբար ընդունելի մոտեցումների մշակման հարցում, այդ թվում նաև՝ կարգավիճակի վճռման հարցում։ Սակայն  զգուշորեն, առանց շտապելու, երբ գա դրա ժամանակը։ Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահները կարող էին ակտիվություն դրսևորել հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցում։ Քաղաքացիական հանրության շրջանում երկխոսության մշակումը կնպաստի ողջ տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր վերականգնմանն ու հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- ասել է Ռուդենկոն։

Տաթև Ֆռանգյան