Karevorinfo  Իրադարձություններ  501

ՆԳՆ-ի «վերադարձը». ինչ գործառույթներ պետք է ունենա և ինչ խնդիրներ լուծի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:45 երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ.
ՆԳՆ-ի «վերադարձը». ինչ գործառույթներ պետք է ունենա և ինչ խնդիրներ լուծի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության օրակարգում Ներքին գործերի նախարարության ձևավորման հարց կա։ Այս գործընթացին զուգահեռ՝ կմեկնարկի պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Այս մասին Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարևորում է ՆԳՆ ստեղծումը, հատկապես՝ այն համատեքստում, որ այս ձևափոխմամբ կբարձրանա ուժային կառույցի հաշվետվողականությունը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ներքին գործերի համակարգում երկար տարիներ աշխատած, ոստիկանության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը նույնպես ողջունում է ՆԳՆ ստեղծումը՝ շեշտելով՝ ժամանակին այդ նախարարության առկայությունն իրեն արդարացնում էր։

1982 թվականից մինչև 1999-ի հոկտեմբեր Ներքին գործերի նախարարությունում շարքայինից մինչև նախարար աշխատած Սուրեն Աբրահամյանը, միանշանակ, ընդունելի է համարում նախարարության ստեղծումը, սակայն շեշտում է՝ պետք է հասկանալ, թե իշխանությունն այս քայլով ինչ խնդիր է ցանկանում լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում
Մերի Մարտիրոսյան