Karevorinfo  Իրադարձություններ  276

Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրգործ է հարուցվել 

19:15 երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ.
Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրգործ է հարուցվել 

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գունդ մտած Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության հետ կապված: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը երեկ Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, որի ընթացքում հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։