Karevorinfo  Իրադարձություններ  440

Ալեն Սիմոնյանը արտահերթի համար նախապայման է դրել, ԲՀԿ-ն պատասխանել է իր նախապայմանով. Լուրեր

18:20 երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ.
Ալեն Սիմոնյանը արտահերթի համար նախապայման է դրել, ԲՀԿ-ն պատասխանել է իր նախապայմանով. Լուրեր

Թող ընդդիմությունը հայտարարի, որ համաձայն է ընտրություններին: Թող բոլորով հայտարարեն, որ եթե արտահերթ ընտրություն լինի, կմասնակցեն, և Վազգեն Մանուկյանն այլևս թեկնածու չէ: Այսպիսի պայման է ներկայացրել ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը, որ իրենց քաղաքական թիմը քննարկի՝ անցկացնե՞լ ընտրություններ, թե՝ ոչ։

«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և անգամ նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու դեպքում։ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ այս դիրքորոշումն է ներկայացրել Իվետա Տոնոյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան: Հայտնում են նախագահի աշխատակազմից։ Արմեն Սարգսյանը բուժումը կշարունակի նաև Երևանում:

Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը։ Այս պաշտոնում ԲԴԽ-ն ներկայացրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը։ ԼՀԿ խմբակցության անունից պատգամավոր Տարոն Սիմոնյանը ասել է, որ իրենք դրական են տրամադրված քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարել է, որ որպես քաղաքական գործիչ բավարարված չէ թեկնածուի մտքերից։