Karevorinfo  Իրադարձություններ  258

Հունաստանում լավ պահպանված 20 միլիոն տարեկան հսկայական ծառ է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:40 երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ.
Հունաստանում լավ պահպանված 20 միլիոն տարեկան հսկայական ծառ է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանի Լեսբոս կղզում 20 միլիոն տարեկան բրածո ծառ է հայտնաբերվել, որն առանց վնասվելու պահպանվել է՝  ճյուղերով և արմատներով հանդերձ։ Սա եզակի գտածո է, քանի որ 1995 թվականից այս կողմ, երբ Արևմտյան Լեսբոսի տարածքում սկսվեցին պեղումները, այս բրածո ծառը առաջին հայտնաբերումն է, գրում է Greek City Time-ը։

Ծառը շուրջ 19 մետր բարձրություն ունի, այն պահպանվել է հրաբխային փոշու հաստ շերտի շնորհիվ, որով ծառը ծածկվել է ընկնելուց հետո։

«Սա եզակի գտածո է»,- ասել է պրոֆեսոր Նիկոս Զոուրոսը՝ հավելելով, որ ծառը հոյակապ վիճակում է պահպանվել և որ փայտի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե ինչ ծառատեսակ է այն եղել։

Բացի այս՝ հայտնաբերվել են նաև այդ ժամանակաշրջանին պատկանող մրգատու ծառերի տերևներ և կենդանիների ոսկորներ։

20 միլիոն տարի առաջ հրաբխային ժայթքման արդյունքում առաջացած 15000 հա տարածք ունեցող այս քարացած անտառը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող տարածք է։ Հրաբխի ժայթքման արդյունքում լավան ամբողջությամբ ոչնչացրել է կղզու այն ժամանակվա մերձարևադարձային անտառի էկոհամակարգը:

Տաթև Ֆռանգյան