Karevorinfo  Իրադարձություններ  212

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Կապանում, Գորիսում և Վանաձորում

22:10 երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Կապանում, Գորիսում և Վանաձորում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) հյուսիսային և հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն:

Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, նախադպրոցական, ուսումնական հաստատություններում, պոլիկլինիկաներում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում, տոնավաճառներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի այլ կետերում և վարսավիրանոցներում:

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Մասնագետներն արձանագրել են դիմակ չկրելու, հեռավար ջերմաչափեր չունենալու դեպքեր։ Եղել են որոշ խախտումներ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում։

ԱԱՏՄ տարծքային ստորաբաժանմժումների տեսուչները տվել են մի շարք հանձնարարականներ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ: