Karevorinfo  Իրադարձություններ  183

Սուրեն Պապիկյանը՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:50 երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Սուրեն Պապիկյանը՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Factor TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քննարկվում է Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու հարցը, ասաց, որ քննարկվում է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։

«Այժմ ժամկետների ու առաջնահերթությունների հարց կա։ Բայց ոչ միայն Վարդենիսով Արցախ ճանապարհը պետք է ապահովենք, այլ նաև Վարդենիսը դառնա տարանցիկ ճանապարհ, այդ թվում՝ ներհայաստանյան տուրիզմի համար։ Այդ նպատակով մենք շարունակելու ենք 2020 թվականին մեկնարկած Սևանի ամբողջ օղակը ասֆալտապատելու ծրագիրը։ Այս տարի կավարտենք ևս 20 կմ ճանապարհ, և Սևանի օղակը կամբողջանա»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով Սոթքի հանքի աշխատանքին և աշխատակիցների ճակատագրին՝ նախարարը նշեց, թե ամեն ինչ արվում է՝ այս հարցում հստակեցումներ մտցնելու համար․ «Ամեն ինչ անում ենք, որ հանքի աշխատակիցների ճակատագիրը թե՛ մեզ, թե՛ իրենց համար տեսանելի լինի։ Փորձում ենք այնպես անել, որ մեզ մոտ գտնվող հատվածն ամբողջապես աշխատի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան