Karevorinfo  Իրադարձություններ  544

Մակունցի և Մարուքյանի հակադիր դիրքորոշումները ընտրությունների մասին. ցույց ՊՆ-ի դիմաց. Լուրեր

18:10 երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Մակունցի և Մարուքյանի հակադիր դիրքորոշումները ընտրությունների մասին. ցույց ՊՆ-ի դիմաց. Լուրեր

Կառավարության օրակարգում է ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ։ Քննարկվել է ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր չի պատասխանել իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին հարցերին։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ նա խոսել է նաև արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին՝ հավելելով, որ իրենց որոշումները վախենալու համատեքստում չեն կարող լինել։
Մակունցը ներկայացրել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը։ Ասել է, թե իրենք հանրային պահանջ չեն տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրին՝ Մարուքյանը նշել է, որ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել՝ չի ստորագրելու։

2020 թվականին Հայաստանում շինարարության ծավալը, 2019 թվականի համեմատ, նվազել է 9․5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Հայաստանում կատարվել է 414 միլիարդ դրամի շինարարություն, որից 141 միլիարդը՝ պետական բյուջեի հաշվին։