Karevorinfo  Իրադարձություններ  198

Հայաստանում հագուստի ու կահույքի արտադրությունն աճել է, խմիչքինն ու ծխախոտինը՝ նվազել

19:35 երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Հայաստանում հագուստի ու կահույքի արտադրությունն աճել է, խմիչքինն ու ծխախոտինը՝ նվազել

Հայաստանում 2020 թվականին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,9 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Այնուամենայնիվ, հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումն աճ է գրանցել՝ 11,6 %-ով։

Նվազել են մշակվող արդյունաբերության ծավալները։

Մասնավորապես՝ նվազել է սննդամթերքի արտադրությունը՝ 0,4 %-ով, խմիչքի արտադրությունը՝ 12,9 %-ով, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 19,7 %-ով, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 17,3 %-ով, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը՝ 9,2 %-ով։

Այնուամենայնիվ, մշակող արդյունաբերության որոշ ճյուղեր զգալի աճ են գրանցել․ հագուստի արտադրությունն աճել է 4,3-ով, հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների
արտադրությունն աճել է 23,6 %-ով, պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն՝ 20,6 %-ով, կահույքի արտադրություն՝ 13,7 %-ով։

7 %-ով ավելացել է լվացող և լվացքի միջոցների արտադրությունը։