Karevorinfo  Իրադարձություններ  259

Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թվականին բաշխված տոմսերով

21:55 կիրակի, 07 փետրվարի, 2021 թ.
Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թվականին բաշխված տոմսերով

«Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր 10 աշակերտի տրամադրվում է 1 լրացուցիչ տոմս, որը նախատեսված է ուղեկցող ուսուցչի համար:

Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում: Անհրաժեշտ է (հատկապես թատրոն և համերգասրահ այցելելուց առաջ) նախապես կապ հաստատել համապատասխան հաստատության հետ և ամրագրել այցը: Մշակութային հաստատությունը (թատրոն, համերգասրահ) իրավասու է սահմանել ծրագրի շրջանակում դպրոցականներին հատկացվող տեղերի քանակը, ինչպես նաև տվյալ ներկայացմանը, համերգին աշակերտների մասնակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տարիքային խումբը: