Karevorinfo  Իրադարձություններ  286

Ռադիոկապի խափանում. Մոսկվայից Ամստերդամ թռչող մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում

19:40 շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ.
Ռադիոկապի խափանում. Մոսկվայից Ամստերդամ թռչող մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում

Ռադիոկապի համակարգի մասնակի խափանման պատճառով Մոսկվայից Ամստերդամ թռչող «Աերոֆլոտ»-ի  մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիացիոն ծառայությունների իր աղբյուրը:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Պարզվում է ռադիոկապի համակարգի խափանման պատճառը», – ասել է նա:

«Աերոֆլոտը» հաստատել է օդանավի կանոնավոր վայրէջքի մասին տեղեկությունը: «Ամստերդամ ուղևորվող Airbus 320- ը, ժամը 17:30-ին վառելիքը սպառելուց հետո, վայրէջք է կատարել Շերեմետևոյում: Օդանավի հրամանատարի` մեկնման օդանավակայան վերադառնալու որոշման պատճառը  ռադիոկապի համակարգի խափանումն էր», – լրագրողներին ասել է «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը՝ նշելով, որ ուղևորների ու անձնակազմի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայից Ամստերդամ թռչող ուղևորատար Airbus A320-ը ահազանգ էր հնչեցրել մեկնելուց 20 րոպե անց՝ Տվերի շրջանից մոտ 8 հազար մետր բարձրության վրա: