Karevorinfo  Իրադարձություններ  276

Սենատը հաստատել է Բայդենի բյուջետային ծրագիրը

14:25 շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ.
Սենատը հաստատել է Բայդենի բյուջետային ծրագիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարի կորոնավիրուսային օգնության փաթեթի արագ ընդունման հարցը նոր թափ ստացավ ուրբաթ օրը առավոտյան, երբ ԱՄՆ Սենատը հաստատեց բյուջեի նախագիծը: Սա հնարավորություն է տալիս դեմոկրատներին Կոնգրեսի միջոցով առաջիկա շաբաթների ընթացքում անցկացնել օրինագիծը՝ անկախ հանրապետականների աջակցությությունից. հաղորդում է VOA-ն:

15 ժամ տևած քննարկումներից և տասնյակ փոփոխությունների շուրջ անընդմեջ քվեարկություններից հետո Սենատը հայտնվեց փակուղում. բյուջեի նախագիծն ընդունելիս ձայները բաշխվել էին հավասար՝ 50-50: Այս փակուղին հաղթահարվեց փոխնախագահ Քամալա Հարրիսի ձայնի շնորհիվ, որի կողմ քվեարկությունն ապահովեց դեմոկրատների մեծամասնությունը:

Վերջնական քվեարկությունից առաջ դեմոկրատները առաջարկեցին փոփոխություններ, որով վերացվում էին նախկինում կայացրած որոշ որոշումներ Keystone XL խողովակաշարի ապագայի և կորոնավիրուսային օգնությունը Միացյալ Նահանգներում անօրինական ներգաղթյալներին տրամադրելու վերաբերյալ:

Փոխնախագահ Քամալա Հարրիսի նախագահությամբ, դեմոկրատ սենատորներին հաջողվեց ընդունել փոփոխությունները:

Սա առաջին դեպքն է, երբ Հարրիսը քվեարկում է որպես Սենատի նախագահ հունվարի 20-ից փոխնախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: